ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»- գրել է նա:
Ավելի վաղ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ Իրաքի շրջաններից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը՝ հավելելով, որ ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում՝ նույնիսկ +40 աստիճանի։