Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր` օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ կղզին պատրաստ Է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, սակայն այն չի վաճառվում: Արտգործնախարարությունն անդրադարձել է այսօր տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիան գնելու հարցով:
«Գրենլանդիան հարուստ է այնպիսի արժեքավոր ռեսուրսներով, ինչպիսիք են հանքանյութերը, ջուրը, սառույցը, ձուկը, ծովամթերքը, վերականգնվող էներգիան: Այն հանդիսանում է զբոսաշրջության զարգացման հեռանկարային ուղղություն: Մենք բաց ենք բիզնեսի համար, սակայն մենք չենք վաճառվում», - ասված է Գրենլանդիայի ԱԳՆ Twitter-ի էջում:
Հիշեցնենք, որ այսօր The Wall Street Journal –ը տեղեկություն էր տարածել այն, մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան:
ՀԻշեցնենք նաև, որ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի Թագավորության ինքնավար տարածք:
#Greenland is rich in valuable resources such as minerals, the purest water and ice, fish stocks, seafood, renewable energy and is a new frontier for adventure tourism. We're open for business, not for sale❄️