Քաթարի հասարակական աշխատանքների անցկացման վարչությունը ճապոնական ընկերության հետ համատեղ սկսել է իրականացնել փորձնական մի ծրագիր Դոհայի կենտրոնում, որի շրջանակում փողոցները ներկում են երկնագույն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ար-Ռայա» թերթին:
«Մուգ ասֆալտի ջերմաստիճանը 20 աստիճանով բարձր է, քան փաստացի ջերմությունը, որը ներքաշում է սև գույնը և ջերմություն հաղորդում: Այդ պատճառով որոշում է կայացվել ներկել փողոցները երկնագույն, ինչը 15-20 աստիճանով կնվազեցնի ասֆալտի ջերմությունը»,- թերթը փոխանցմամբ՝ նշել է ինժեներ Սաադ ալ-Դոսերիի:
Վարչությունը փորձնական ծրագիրը սկսել է Դոհայի տեսարժան վայրերից մեկում՝ հնագույն Սուկ ալ-Վակիֆ շուկայի մոտակայքում գտնվող Աբդուլլա բեն Ջասեմի փողոցում, որտեղ կանաչ տարածք գրեթե չկա և ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 50-ի:
Ինժեները նշել է նաև, որ երկնագույն փողոցում ջերմաստիճանի փոփոխությանը հետևելու են մեկուկես տարի: