«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն»-ը հանդես է եկել պահանջով՝ ուղղված ՀՀ Քննչական կոմիտեին: Նախաձեռնության տարածած մամլո հաղորդագրությունում նշվում է հետևյալը.
Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը, «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն»-ը քննչական կոմիտեից պահանջում է հրապարակել առնվազն հետևյալ բոլոր փաստաթղթերը․
1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։
2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։
3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։
4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ թափանցիկության անհրաժեշտության և որոշ այլ դիտակումների մասին ՀԲՃ-ն հաղորդագրություն էր տարածել դեռևս 2019 թվականի հունիսի 5-ին։