Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առողջական խնդիրների պատճառով ընդհատել է իր արձակուրդն Ավստրիայում և ուղևորվել Լյուքսեմբուրգ՝ ենթարկվելու հրատապ վիրահատության։ Այս մասին փոխանցում է Euronews-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի նախագահի մամլո ծառայությանը:
"Ժան Կլոդ Յունկերը ստիպված է եղել ընդհատել իր արձակուրդն Ավստրիայում առղջական խնդիրների պատճառով: Նա վերադարձել է Լյուքսեմբուրգ, որտեղ կենթարկվի շտապ վիրահատության (լեղապարկի վիրահատական հեռացում)", - ասված է նրա մամլո ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա հեկտեմմբերի 31-ին: Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրան կփոխարինի Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը: