Կառավարությունը 2․1 մլրդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի մարտական հերթապահության պայմանների բարելավման համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար», - գրել է Փաշինյանը: