Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ներկրման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից՝ փաստաթղթերով ամրագրելով արդեն գործող նորմաները, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի կառավարության՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-կայքում հրապարակված որոշման համաձայն՝ ուղեբեռում և ձեռնածանրոցում թույլ կտրվի ներկրել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ և բանջարեղեն և երեքից ոչ ավելի ծաղկեփունջ: Ավելի խոշոր խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցող փաստաթղթեր՝ բուսասանիտարական հավաստագրեր: Դրանց բացակայության դեպքում ենթակարանտինային արտադրանքը կա՛մ կվերադարձնեն հետ, կա՛մ կոչնչացնեն սեփականատիրոջ հաշվին: Կանոնները կտարածվեն տրանսպորտի բոլոր տեսակների վրա, ներառյալ ջրային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը: