ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունից: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ ինքն այդ հարցով հետաքրքրվել է զուտ «ռազմավարական առումով»:
ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է, որ այդ հարցն առաջնահերթ չէ ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում:
Հիշեցնենք, օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ գաղափարը, ինչպես նշվել է, քննարկվել է նրա խորհրդականների հետ, որոնք այդ պլանը «տնտեսապես նպատակահարմար» են որակել: