Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա և Չինաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Նախարարը կուղևորվի Չինաստան, ինչպես նաև Ճապոնիա»,- ասել է նա ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ օրակարգը ներառելու է երկկողմ համագործակցության հարցերը և հրատապ այլ խնդիրներ:
Մուսավին հավելել է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղևորություններն Ասիայի երկրներ: