ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը Գրենլանդիան ձեռք բերելու մասին անհեթեթ է. այդ երկիրը չի վաճառվում: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը:
«Սա անհեթեթ բանավեճ է, և Գրենլանդիայի վարչապետ Կիմ Կիլսենը, իհարկե, հասկացրել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, ուստի քննարկումը դադարեցվում է»,- ասել է Դանիայի վարչապետը:
Sermitsiaq պարբերականը հայտնում է, թե Ֆրեդերիկսենը հույս ունի, որ Թրամփը ոչ մի լուրջ բան նկատի չի ունեցել: Դանիայի վարչապետի խոսքով՝ կան շատ այլ թեմաներ, որոնք իրենք (Կիլսենի հետ) կցանկանային Թրամփի հետ քննարկել, մասնավորապես Արկտիկայում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ գնմամբ հետաքրքրվել է, բայց ռազմավարական առումով, և այն «օրակարգի թիվ մեկ» թեման չէ: