Եվրամիության (ԵՄ) սահմանների հատման Էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլևս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի և ելքի ժամանակ, պետք Է գործի 2022 թվականին, ինչպես փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունն, այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունը:
Հաղորդվում է, որ նորամուծությունը կկրճատի սահմանային վերահսկողության անցման ժամկետը և կբարձրացնի դրա որակը «ավտոմատ հաշվարկի» ճանապարհով:
Այս պահին ավտոմատ ռեժիմով շենգենյան սահմանն անցնել կարող են Եվրամիության, Եվրոպական տնտեսական համայնքի երկրների, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիները: Դրոշմակնիքներ դրվում են միայն երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնք վիզայով ժամանում են շենգենյան երկրներ: