ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին գնալու է փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Լրագրողները հարցին, թե Թրամփը չի ցանկանում արդյոք Փենսին փոխարինել մեկ ուրիշով որպես ընտրություններում թեկնածու, նախագահը պատասխանել է, որ չի էլ մտածի այդ մասին: «Ես այդ մասին չեմ Էլ մտածի»,- ասել Է Թրամփը:
«Ո՛չ, ես շատ գոհ եմ Մայք Փենսից: Մայք Փենսը հիանալի փոխնախագահ Է»,- նշել է ԱՄՆ նախագահ Թրամփը:
Թրամփը դեռևս չունի 2020թ. նապագահականն ընտրություններում լուրջ մրցակիցներ Հանրապետական կուսակցությունից: Իսկ փոխնախագահի թեկնածուի ընտրությունը համարվում է կուսակցության՝ նախագահի թեկնածուի բացառիկ իրավունքը: