Այսօր՝ օգոստոսի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կհանդիպի Միջերկրական ծովի ափին գտնվող նրա ամառային նստավայրում, հաղորդում է euronews-ը։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև համատեղ մամուլի ասուլիս և աշխատանքային ընթրիք։ Այցը տեղի է ունենալու G7 գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ: Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին չի մասնակցի, բայց Փարիզում համոզված են, որ Ռուսաստանը «ունակ է վճռական դեր խաղալ միջազգային ճգնաժամերի լուծման գործում»:
Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն այն նույն հարցերը, որոնք գտնվում են արդյունաբերական 7 երկրների ղեկավարների գագաթնաժողովի օրակարգում: