Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է IRIB լրատվականը:
Ընդգրկուն համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին: Համեներումը հայտարարվել է երկրի գերագույն դատարանի նախագահ էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:
Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգևոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները: