Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 22-ին Փարիզում բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին այսօր, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Reuters-ին հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:
Բանակցությունների օրակարգում են մի շարք խնդիրների քննարկումներ՝ կապված ինչպես Brexit-ի, այկնպես էլ Սիրիայի և Իրանի միջուկային գործարքի հետ:
Ինչպես հայտնել է Franceinfo-ն, Ջոնսոնը փորձում է հասնել համաձայնության` Brexit-ի պայմանների մասին նոր բանակցություններ սկսելու վերաբերյալ, սակայն ԵՄ ներկայացուցիչները հասկացնում են, որ մտադիր չեն նման քայլի գնալու և կողմ են արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները պահելուն: