Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կինը՝ Սառա Նաթանյահուն, ինքնաթիռում սկանդալ է սարքել Ուկրաինա ուղևորության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ Իսրայելի ղեկավարի տիկնոջը դուր չի եկել, որ անձնակազմի հրամանատարն ինքնաթիռում իրեն պատշաճ կերպով չի ողջունել: Նա ցասումով գնացել է դեպի օդաչուների խցիկը՝ նախատինք տալու նրան, բայց նրան ներս չեն թողել: Դրանից հետո օդաչուն երկրորդ անգամ է ողջունել Նաթանյահու ամուսիններին՝ ողջույնն առանձնապես ընդգծելով անձամբ Սառայի համար:
Կիևի օդանավակայանում իսրայելացի զույգին դիմավորել են ուկրաինական ավանդական զգեստներով և հացի բոքոնով աղջիկները: Վարչապետը կատարել է ավանդական արարողությունը. հացի պատառը թաթախել է աղի մեջ և այն տվել Սառային, բայց նա այն նետել է գետնին: