Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր գործընկերոջ հրավերով կարող է այցելել Ֆրանսիա: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, հայտնում է Mehr-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարեկամական որոշումները: Հնարավոր է Ռոհանին այցելի Ֆրանսիա և մենք ձեզ կտեղեկացնենք, եթե դա տեղի կունենա», - ասել է Մուսավին:
«Իրանը միշտ դուռը բաց է թողնում բանակցությունների համար և ձգտում է ընդլայնել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը` լարվածությունը նվազեցնելու համար. մենք խաղաղություն ենք ցանկանում», - նշել է նա: