Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման օրակարգում Ամուլսարի հանքի շահագորման հարցն էր:
Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց այսօր առավոտյան Բաղրամյան 26–ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները. «Կարծում եմ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ ուղիղ եթերով»,-ասաց նա: