Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել «Մեծ յոթնյակի»՝ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Յունկերը չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին հոսպիտալացման կապակցությամբ: Նա առաջիկայում այդ մասին կտեղեկացնի Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին»,-հայտարարել է նա:
Օգոստոսի 17-ին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Յունկերը ստիպված է եղել Ավստրիայում իր արձակուրդը շտապ ընդհատել հոսպիտալացման պատճառով: Նրան ուղարկել են Լյուքսեմբուրգ, որտեղ նա լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվելու: