Առնվազն 66 մարդ է տուժել Աֆղանստանի արևելքի Նանգարհարի նահանգում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետևանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել էր 30 տուժածների մասին:
«66 խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետևանքով»,-ասված է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:
Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: