Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կնոջ հետ երեկ երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա:
Սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա վերջին 20 տարիների ընթացքում։ Իսրայելի վարչապետը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, ով Ուկրաինա է այցելում Վլադիմիր Զելենսկիի նախագահ ընտրվելուց հետո:
Նեթանյահուն հանդիպումներ է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, որոնք երկուսն էլ հրեական արմատներ ունեն:
Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի, այսօր առավոտյան Նեթանյահուն և Զելենսկին բանակցություններ են վարել նախագահական նստավայրում, որոնց հաջորդել է երկկողմ փաստաթղթերի ստորագրումը:
Երկու պետությունների ղեկավարներն այսօր կայցելեն Բաբի Յար հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ 1941 թվականին այդ վայրում նացիստների կողմից սպանված ավելի քան 33 հազար հրեաների։
Զելենսկին Նեթանյահուին կոչ է արել ճանաչել Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին ՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու և Դոնբասում պատերազմի և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հարցում նրա կայուն դիրքորոշման համար:
Բացի այդ, Զելենսկին և Նեթանյահուն պայմանավորվել են լուծել բազմաթիվ ուկրաինացիների Իսրայել մուտք գործելու բազմաթիվ մերժումների հարցը:
Նեթանյահուն Զելենսկիին հրավիրել է այցելել Երուսաղեմ:
Երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ընդլայնելու և փորձի փոխանակման համար բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
Ուկրաինան և Իսրայելը ստորագրել են չորս փաստաթուղթ.
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Իսրայելը և Ուկրաինան միակ երկրներն են, որտեղ նախագահը և վարչապետը հրեաներ են:
Եթե ընդհանուր առմամբ ամփոփելու լինենք այցը, ապա կարելի է եզրակացնել որ Նեթանյահուն ծրագրում է հավաքել ուկրաինական արմատներով ռուսալեզու իսրայելցիների աջակցությունը սեպտեմբերին կայանալիք խորհրադարանական ընտրությունների ժամանակ:
Ինչպես նաև չի կարելի բացառել, որ Իսրայելը կարող է փորձել միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր բանակցություններում, քանի որ վերջին տարիներին Նեթանյահուն հաճախ էր այցելում Ռուսաստան, իսկ սեպտեմբերին նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իսրայել: