Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Բրեգանսոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին, վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում: Օգոստոսի 20-ին համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ում:
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի ապագան լիովին կապված է Եվրոպայի հետ: Մեք հավատում ենք Եվրոպային, որը տարածվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- գրել է նա:
Մակրոնի խոսքով՝ միջազգային կարգի փոփոխությունները հասել են պատմական մասշտաբի, և Մոսկվան և Փարիզը պետք է փոխեն այն: «Այդ համատեքստում Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վճռորոշ են: Մեր երկրները պետք է խոսեն, գտնեն շփման կետեր»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը: