Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան Կղզիների ինքավար մարզ) անտառային հրդեհի տարածքը հասել է 10 հազար հեկտարի, հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այս պահին տարահանվել է ավելի քան 9 հազար մարդ: Իշխանությունները չեն բացառում, որ շուտով կկատարվի լրացուցիչ տարահանում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհն այս տարի Իսպանիայում տեղի ունեցած ամենախոշոր հրդեհն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակն ընդգրկել է 6 հազար հեկտար:
Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Կղզում հրդեհն սկսվել է օգոստոսի 17-ին Վալիեսեկո բնակավայրի շրջանում: Բռնկումը տարածվել է Տամադաբա արգելոցում: Կրակի մարումը դժվարացնում են տարածաշրջանում հաստատված շոգը և քամու հուժկու պառթկումները: