Հոնկոնգի կառավարությունը հարթակ է ստեղծելու բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար՝ նպատակ ունենալով ներքաղաքական ներկայիս ճգնաժամից ելք գտնելու ուղիներ գտնել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը:
«Մենք հուսով ենք, որ այդ հարթակը կլինի բաց, շիտակ ու կներգրավի բնակչության՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բոլոր խավերին»,- նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Լամը դեմ է արտահայտվել ցուցարարների այն պահանջին, որ անկարգություների ընթացքում ոստիկանության գործողությունները հետաքննելու համար առանձին անկախ հանձնաժողով ստեղծվի: