Բիշքեկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:
«Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- նշել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ այս որոշումն ապօրինի է և պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այն:
Դատական նիստն անցկացվել է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում, որին թույլ չեն տվել մասնակցել ո՛չ նախկին նախագահի հարազատներին, ո՛չ նրա աջակիցներին, ո՛չ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: