Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակ է նարահանել: Այն օգոստոսի 20-ին զետեղվել է Instagram-ի իր էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ Նազարբաևն զբոսնում է նախալեռներում և երգում իր հայրենիքի մասին: «Կազինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաևն է, երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաևը: Կադրից դուրս նույն այս երգը կատարում են պրոֆեսիոնալ արտիստները:
«Ես շատ երկրներում եմ եղել, բայց դրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի, Ալաթաուի ստորոտի երեք բլուրների հետ: Այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ են իմ արմատները»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը տեսանյութին կից գրության մեջ