ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճոյախոսել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ Բրիջիթ Մակրոնին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Кремлевский пул РИА» թվիթերյան էջում:
Տեսանյութում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները խոսում են աշխատանքի մասին, ինչից հետո Վլադիմիր Պուտինը հաճոյախոսում է Բրիջիթ Մակրոնին:
«Դուք դեմքի հրաշալի գույն ունեք»,- ասում է Պուտինը, ինչին ի պատասխան Բրիջիթ Մակրոնը ժպտալով ասում է. «Դուք պետք է երկար մնաք այստեղ»:
Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա էր ժամանել մեկօրյա այցով: