Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա Գազետա» թերթը, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը:
Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, խոսվել է կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին: