Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է Euronews-ը, նա ասել է այսօր` ելույթ ունենալով Սենատում:
“Այս նիստի ավարտից հետո ես հրաժարականի պաշտոնական դիմում կփոխանցեմ նախագահ Սերջիո Մատարելլային”, - հայտարարել է Կոնտեն:
Այժմ խորհրդարանի արձակման և նոր ընտրությունների նշանակման որոշումը պետք է կայացնի Իտալիայի նախագահը:
Հետպատերազմյան Իտալիայում առաջին արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել աշնանը՝ բյուջեի քվեարկության անխօրեին, որը շատ կարևոր պահ է եվրազոնայում ամենաբարձր արտաքին պարտքն ունեցող երկրի համար (որը կազմում է ավելի քան 2 տրիլիոն եվրո):
Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամն Իտալիայում սկսվել է փոխվարչապետ և “Լիգա” կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիիի` “5 աստղերի շարժում” կուսակցության հետ իշխող կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունից: