Բրազիլիայի իշխանություններն արգելել են Վենեսուելայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը երկրի տարածք: Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական ամսագրում հրապարակված որոշման մեջ:
«Սույն որոշմամբ ուժի մեջ է մտնում օրենքը, որն արգելում է վենեսուելական վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Բրազիլիայի տարածք, որոնք իրենց գործողություններով հակասում են մեր երկրի դաշնային սահմանադրության սկզբունքներին և նպատակներին՝ խախտելով ժողովրդավարությունը, մարդու արժանապատվությունն ու մարդու իրավունքները»,- ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ Բրազիլիայի ներքին գործերի նախարարությունը ցուցակ է պատրաստում, որում կներառվեն Բրազիլիա մուտք գործելու իրավունք չունեցող մարդկանց անունները: Ցուցակն այնուհետև կուղարկվի Արդարադատության և հանրային անվտանգության նախարարություն: Նշվում է նաև, որ երկրի ՆԳՆ-ն կարող է հետագայում թարմացնել ցուցակը: