Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին նախագահն ասել է պետական հեռուստատեսության եթերում:
«Կարող եմ հավաստել, որ մեր շփումները պահպանվում են արդեն ամիսներ»,- ասել է Մադուրոն: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Կարակասը և Վաշինգտոնն անցկացրել են մի շարք գաղտնի բանակցություններ: