ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանին վերադարձին Մեծ ութնյակ: Միացյալ Նահանգների նախագահն այդ մասին խոսել է երեկ Վաշինգտոնում՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպումից առաջ:
«Շատ ավելի պատեհ է, որ Ռուսաստանը ներսում լինի: Ես կաջակցեի համապատասխան առաջարկությունը [Ռուսաստանի վերադարձի]», - ՌԻԱ Նովոստիի փոխանցամմբ՝ նշել է Թրամփը:
Թրամփը հավելել է նաև, որ Ռուսաստանը բացառվել է G8-ից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք, քանի որ Վլադիմիր Պուտինը «խորամանկել է»:
Ռուսաստանը դուրս մնաց աշխարհի ամենազարգացած ու ազդեցիկ երկրների Մեծ ութնյակի (G8) հին ձևաչափից 2014 թվականին՝ ուկրաինական ճգնաժամի և Ղրիմի հարցից հետո: Այժմ Մեծ յոթնյակի (G7) կազմում են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Կանադան և Ճապոնիան: