Դանիայի թագավորական ընտանիքը զարմացած Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոպենհագեն այցը հետաձգելու որոշումից: Այդ մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտարարել Է թագավորական տան ներկայացուցիչ Լինե Բալեբյուն:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում էր արել այն մասին, որ հետաձգում Է Դանիա այցն այն պատճառով, որ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը չի ցանկանում քննարկել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան գնելու գաղափարը: Այցը նախատեսված Էր սեպտեմբերի 2-3-ը:
«Դա անսպասելի Էր: Մենք այլևս ոչինչ չունենք ասելու այդ հարցի շուրջ»,- մեկնաբանել Է այդ որոշումը Բալեբյուն դանիական DR հրատարակությանը: Թրամփի այցը պետք Է կայանար Դանիայի Մարգրետե Բ թագուհու հրավերով: Պլանավորված Էր, որ թագուհին կընդունի ԱՄՆ նախագահին նրա ուղևորության ընթացքում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հետաքրրքրված է Գրենլանդիայի ձեռքբերմամբ: Դա այնուհետև հաստատեց Դոնալդ Թրամփը: Սակայն ի պատասխան՝ պաշտոնական Կոպենհագենը հայտարարեց, որ Գրենլանդիան չի վաճառվում: