ՀՀ կառավարությունը քննարկել է իռլանդական Ryanair ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյնաը;
«Երեկ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։ Քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։