«Բեշիքթաշ» թուրքական ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ պայմանագիրը, փոխանցում է ՌուսԱրմինֆոն:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, որպես փոխհատուցում, թուրքական ակումբը Օզբիլիսին 2 մլն 250 հազար դոլար կվճարի:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը ռուսական «Սպարտակից» «Բեշիքթաշ» է տեղափոխվել 2016թ.-ին: