Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել է իր աշխատանքը: Ինչպես օգոստոսի 21-ին հայտնել է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երեքշաբթի «հինգ աստղի» շարժում» և «Լիգա» կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության ղեկավար Կոնտեն հրաժարական է տվել: Նրան այդ որոշմանն են դրդել իր տեղակալ, ներքին գործերի նախարար և «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինիի հայտարարությունները, որն օգոստոսի 8-ին ասել էր, թե կառավարող մեծամասնություն գոյություն չունի, ինչպես նաև կոչ էր արել անցկացնել նոր ընտրություններ: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օգոստոսի 21-ին քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում պարզելու՝ հնարավոր է արդյոք խորհրդարանում այլընտրական մեծամասնության ձևավորումը, որը կպաշտպաներ նոր կառավարությանը: Խորհրդարանի պահպանման անհնարինության դեպքում այն նախագահական հրամանագրով կարձակվի և այնուհետև կնշանակվի նոր ընտրությունների ամսաթիվը (հնարավոր է հոկտեմբերին)