Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Նորվեգիայի Օլեսուն քաղաք՝ ձկնորսական տուրիզմի հայտնի կենտրոն: Այս մասին հայտնում է ukranews-ը:
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախկին նախագահին տեսել են տեղական «Վիգրա» օդանավակայանում չարթերային չվերթով ժամանելուց անմիջապես հետո:
«Նա ժամանել է կիրակի՝ օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով 12:26-ին, Կիևի «Ժուլյանի» օդանավակայանից: Չարթերային T7-ISH համարով Bombardier Learjet 60 ինքնաթիռով», - ասել է ականատեսը:
Պորոշենկոյի ժամանման վերաբերյալ այլ մանրամասներ հրատարակության աղբյուրները չեն հաղորդել: