Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին, հայտնում է News.am-ը:
«Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։
Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», - գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ պետության որոշման, ըստ որի պաշտոններից հեռացվել են քուրդ քաղաքապետերը։