Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է G8 ձևաչափին Ռուսաստանի վերադառնալու հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» և Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո:
Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում և քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին:
Ինչպես սպասվում է, Թրամփն այդ հարցը կարծարծի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի վերադարձը G8 առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման ռազմավարական սխալ կլիներ G7-ի համար: «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: