Պենտագոնի ղեկավար Մարկ էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Այն հարցին, թե նա վստահում է արդյոք Կիմ Չեն Ունին, էսպերը պատասխանել է. «Ո՛չ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման հարցի վերաբերյալ: Այն հարցին, թե Կիմ Չեն Ունը կհամաձայնի արդյոք զինաթափվել, էսպերը պատասխանել է. «Փորձագետները ձեզ կասեն, որ, հավանաբար, ոչ, բայց տեսնենք»: