Հնդկաստանի ֆինանսների նախկին նախարար Պալանիապան Չիդամբարամը կալանավորվել է կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա քննվում են նրա ֆինանսների նախարար եղած ժամանակ կաշառքի դիմաց արտասահմանյան ներդրումների լվացման դեպքերը:
73-ամյա Չիդամբարամը հերքում է իրեն հասցեագրած մեղադրանքները:
Նա կալանավորվել է Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի կողմից և տարվել իր կողմնակիցների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմության ներկայությամբ: