Օգոստոսի 22-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» առաջին հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով: 22-րդ րոպեին հաջիվը բացեց «Արարատ-Արմենիան» ներկայացնող Մեիլսոն Լիման: 68-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց Դանել Սինանին: 4-րդ ավելացված րոպեին հաղթական գոլը գրանցվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովի հաշվին:
Պատասխան խաղում «Դյուդելանժը» «Արարատ-Արմենիային» կընդունի օգոստոսի 29-ին: