Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում ունեցած հանդիպման ժամանակ ոտքը դրել է սեղանին: Վարչապետի արարքը համացանցի օգտատերերը քննադատել են` որակելով այն կոպիտ և գռեհիկ, փոխանցում է RG-ն:
«Պատկերացրեք, եթե Բուկինգհեմյան պալատում Մակրոնը նստեր ոտքը սեղանին դրած», «Դա գռեհիկ է և կոպիտ»,- գրել է Ջոնսոն Սոնյա Փերնելը: Մյուսներն էլ քաղաքական գործչին անվանել են ոչ դիպլոմատ և զուրկ վարվելաձևից:
Միևնույն ժամանակ, Sky News-ի թղթակիցը գրել է, որ վարչապետի արարքից հետո կողմերն սկսել են կատակել և ծիծաղել և, ամենայն հավանականության, Մակրոնը կարծիք է հայտնել, թե սեղանը կարող է ծառայել նաև որպես հենարան և Ջոնսոնն արել է այդ քայլը: