Կանադայի կառավարությունը դեմ է «Մեծ ութնյակի» (G8) ձևաչափի վերականգնմանը Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Reuters գործակալությունը՝ պաշտոնական աղբյուրին հղումով:
«Ռուսաստանը հանդիպմանը չի հրավիրվել, և Կանադայի վարչապետի դիրքորոշումը նույնն է, ինչ անցած տարի, երբ այդ հարցը ծագել էր, և պատասխանն էր՝ ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
2018թ.-ի Կանադան հյուրընկալել էր G7-ի գաագաթնաժողովը, որի կազմի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Կանադան:
Հիշեցնենք՝ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում G8 ձևաչափի վերականգնումը՝ Ռուսաստանի անդամակցությամբ: