Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Այսօր մենք կքննարկենք և համաձայնագիր կստորագրենք մեր ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման և Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացում իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Շոյգուն, ինչից հետո նախարարներն ստորագրել են համաձայնագիրը: