ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է արել, որում հայտարարել է, որ հանձնարարել է ամերիկյան ընկերություններին անապաղ փնտրել Չինաստանի հետ համագործակցության այլընտրանք, փոխանցում է URA-ն:
«Մեր երկիրը հիմարաբար կորցրել է միլիոնավոր դոլարներ Չինաստանի պատճառով երկար տարիների ընթացքում: Նրանք գողացել են մեր մտավոր սեփականությունը, որը գնահատվում է տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ և ցանկանում են շարունակել դա: Ես թույլ չեմ տա: Մենք չունենք Չինաստանի կարիքը, և, անկեղծ ասած, շատ ավելի լավ կլիներ առանց նրանց»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը: