ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի, փոխանցում է Sport.News.am-ը։
Լևոն Արոնյանը 2,5 միավորով ընթացիկ 10-րդ տեղում է։
Օգոստոսի 23-ին անցկացվելիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։