Կրասնոդարի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ից զոհվել է ՀՀ երեք քաղաքացի

12:01     24 օգոստոսի, 2019

Նախօրեին Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են   «Նիսան» և «Օփել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի (ծնված 1938 թ., 1984թ, 1988թ.): 

ՃՏՊ-ի հետևանքով  տուժել է 2013 թ. ծնված ՀՀ քաղաքացի։ Աղջիկը տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց,  վերակենդանացման բաժանմունքում է։ 


© armedia.am