Նախօրեին Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Նիսան» և «Օփել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի (ծնված 1938 թ., 1984թ, 1988թ.):
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2013 թ. ծնված ՀՀ քաղաքացի։ Աղջիկը տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքում է։