Ճապոնիայի արևելյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Նամիե գյուղից 128 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: